Jump to content

Նունե Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նունե Խաչատրյան
Ծնվել էհունվարի 18, 1965(1965-01-18) (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1988)
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան և Հայաստանի դատախազություն

Նունե Վալոդյայի Խաչատրյան (հունվարի 18, 1965(1965-01-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1989-1994 թթ. - աշխատել է Երևանի թիվ 3 ուսումնարանում որպես պատմության և հասարակագիտության նորմերի դասավանդող։
  • 1994-1996 թթ. - եղել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի խմբավարության ամբիոնի կրտսեր գիտաշխատող։
  • 1997-1998 թթ. - ՀՀ վարչապետի աշխատակազմի առաջատար մասնագետ։
  • 1998-2002 թթ. - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի օգնական, նախարարի օգնական, այնուհետև՝ նախարարի խորհրդական։
  • 2002 թ. ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար։
  • 2010 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարության որոշմամբ 2010 թ. նոյեմբերի 22-ից պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է չորս տարի ժամկետով՝ մինչև 2014 թվականի նոյեմբերի 21-ը[1]։
  • 2013 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
  • 2013-2014 թթ. - եղել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական։
  • 2014 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ[3]։
  • 2017 թվակականին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան[4]։

Ունի մեկ որդի։ Անկուսակցական է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ Ն. ԽԱՉԱՏՐՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Ն. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Ն. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.